Սնունդը և առողջությունը
Ինչո՞ւ կծու սննդի վրայից չի կարելի ջուր խմել. news.am
Կծու սնունդը՝ լինի դա չիլի պղպեղ, թե կարրի, ասես այրում է բերանն ու ներքին օրգանները: Պատճառն այն է, որ կծու մթերքներում կա կապսաիցին կոչվող նյութ, որն ազդում է լեզվի վրա գտնվող ցավային ռեցեպտորների վրա: Հետաքրքիր է, որ կծու մթերքներից հետո ջուր խմելն անիմաստ է, դրանից այրոցը չի թեթեւանա, նույնիսկ ավելի կուժեղանա:
Ինչո՞ւ: Այս հարցին փորձել են պատասխանել American Chemical Society -ի մասնագետները:
Կապսաիցինը անգույն ու անհոտ նյութ է, որն ազդում է ցավի զգացողությունների համար պատասխանատու ռեցեպտորների վրա: Այդ ռեցեպտորները, սովորաբար, ակտիվանում են, երբ մարդը եռման ջուր է խմում կամ ինչ-որ թթու բան ուտում, որը կարող է վնասել առողջությանը: Կապսաիցինի ազդեցության տակ ռեցեպտորներն ուղեղին ազդանշան են ուղարկում այն մասին, որ մարդը կարծես թե ուտում է մի բան, որը չպետք է ուտեր: Նրա մարմինը՝ ուղեղի ղեկավարությամբ, միանգամից արձագանքում է. աչքերը սկսում են արցունքոտվել, քիթը փակվում է, հայտնվում է այրոցի զգացում ու խմելու ցանկություն: Այդ բոլոր ռեակցիաների նպատակն է օրգանիզմից դուրս մղել անցանկալի նյութն ու չեզոքացնել դրա ներգործությունը:
Եթե մարդը որեւէ կծու բան ուտելուց հետո ջուր խմի, ջուրն է՛լ ավելի կտարածի կապսաիցինը նրա բերանում ու կուժեղացնի այրոցի զգացումը, քանի որ կապսաիցինը ջրում չի լուծվում: Ջրի փոխարեն մասնագետները խորհուրդ են տաիս կաթ խմել, որում կապսաիցինի մոլեկուլները կկարողանան լուծվել, հեշտացնելով մարդու վիճակը ու նրան ազատելով այրոցի զգացումից: Բացի դրանից կաթնամթերքում կա կազեին կոչվող նյութ, որը դեպի իրեն է ձգում կապսաիցինի մոլեկուլները:
Եվ այսպես, եթե չափազանց կծու սնունդ եք կերել, ավելի լավ է վրայից կաթ խմեք կամ պաղպաղակ ուտեք, որոնք կօգնեն ռեցեպտորները մաքրել կապսաիցինից:
08.12.2015 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ